Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3-4.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Քրոնիկական կոլիտ

Քրոնիկական կոլիտ

Քրոնիկական կոլիտն աղիներում բորբոքային ախտընթաց է, որի դեպքում խանգարվում է հաստ աղու նորմալ գործառույթը, մարդուն անհանգստացնում են որովայնային ցավերն ու աղիների խանգարումը:

 

Կոլիտի առաջացման պատճառները տարբեր են. սննդակարգի խանգարում, ալկոհոլի չարաշահում, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, որոնց  դեպքում մարսողական ֆերմենտների անբավարարություն է զարգանում: Աղիների բորբոքային ախտընթաց կարող է հրահրել նաև թունավորումը, ինֆեկցիոն հիվանդությունները, հակաբիոտիկների անվերահսկելի ընդունումը, որոնք խախտում են աղիների նորմալ ֆլորան:  

 

Անբարենպաստ գործոնների ազդեցությամբ աղիներում տեղի է ունենում սննդի մարսողության և սննդարար նյութերի յուրացման խանգարում, զարգանում է դիսբակտերիոզ, վատանում է մոտորիկան: Այս բոլոր երևույթները ժամանակի հետ քրոնիկական բնույթ են ձեռք բերում: Չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ և ամեն տեսակի դեղամիջոց ընդունել, քանի որ միայն բժիշկը կարող է պարզել հիվանդության զարգացման ճիշտ պատճառները և համապատասխան բուժում նշանակել:  

 

Մարդն ինքն իրեն կարող է օգնել պահպանելով որոշակի սննդակարգ. երբեմն դրա օգնությամբ հնարավոր է լինում լավացնել վիճակը և վերացնել կոլիտի ցավային դրսևորւմները:

 

Հիվանդության սրացման ժամանակ անհրաժեշտ է անցնել, այսպես կոչված, կոտորակային սննդակարգի, որի դեպքում սնունդն ընդունում են օրական 5-6 անգամ, փոքր չափաբաժիններով: Սննդամթերքը պետք է լինի տրորված, առանց կոպիտ սննդաթելիկների, հարկ է բացառել թխվածքը, տապակած, կծու, աղի, ապխտած մթերքը: Բացառվում է սև հացը, կաթը, ալկոհոլը, պահածոյացված մթերքը, գազավորված ըմպելիքը: Հիվանդության սրացման ժամանակ անհրաժեշտ է սահմանափակել  սննդի մեջ հում մրգերն ու բանջարեղենը, ընդեղենը, կաղամբը, քանի որ այս սննդամթերքն ավելացնում է գազագոյացումը: Այս դեպքում պետք է օգտագործել շոգեխաշած միս ու ձուկ, ջրով եփած շիլաներ: 

 

Վիճակը կարգավորվելուց հետո արդեն կարելի է ճաշատեսակը ընդլայնել, ներառելով կաթնամթերք, տապակած ու խաշած բանջարեղեն: Փորկապության դեպքում օգտակար են թարմ միրգն ու բանջերեղենը, մրգերի չրերը, խոշոր աղացվածքի ալյուրից հացը, բուսական յուղը:

 

Անհրաժեշտ է իմանալ, որի աղիների քրոնիկական հիվանդությունն ավելի դյուրին է կանխարգելել, քան բուժել: Կանխարգելումը, որքան էլ սովորական հնչի, ստամոքս-աղիքային հիվանդությունների բուժումն է, հարկ է ճիշտ սնվել, ալկոհոլային խմիչքը սահմանափակել: 

 

Ստամոքս-աղիքային հիվանդությունների բուժման համար առաջարկվում է մի քանի ժողովրդական բաղադրատոմս:

 

  • Վերցնել 2 ճաշի գդակ երիցուկ, 2 թեյի գդալ դաղձ, 1 թեյի գդալ ֆենխել, 1 թեյի գդալ կատվախոտ, խառնել: Այս հավաքածուից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թողնել կես ժամ թրմվի և խմել օրական 3 անգամ, 1/3բաժակ, ուտելուց առաջ:    
  • Վերցնել 2 -ական ճաշի գդալ եզան լեզու, երիցուկ, դաղձ, ավելացնել 1 ճաշի գդալ սրոհունդ: Հավաքածուից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թողնել թրմվի, քամել և խմել տաք վիճակում ուտելուց 20 րոպե առաջ, 1/4բաժակ: Իսկ սուր գաստրիտի դեպքում կարելի է խմել 2 ժամը մեկ, մինչև ստամոքսի ցավերը հանդարտվեն:  

 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. medicus.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ